Հրանուշ Հակոբյանն այցելեց Ավանի Մխիթարյան վարժարան
25/12/2012 19:08

Հրանուշ Հակոբյանն այցելեց Ավանի Մխիթարյան վարժարան

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Ավանի Մխիթարյան վարժարան:
Վարժարանի շուրջ 50 սաները նախարարի մուտքը ողջունեցին ՀՀ օրհներգով, Մխիթարյան միաբանության հիմնով, այնուհետև սկսվեց Ամանորի տոնակատարությունը:

Նախարարը հետաքրքրվեց սաների առօրյայով, նրանց ունեցած հաջողություններով, դասապրոցեսի առանձնահատկություններով:

Տոնակատարության ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Մխիթարյան վարժարանի սաների և ուսուցչական կոլեկտիվին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Նախարարը հորդորեց պատանիներին լավ սովորել, ձգտել Մխիթարյան միաբանության բազմագիտակ աբբահայրերի հետնորդները դառնալ, հետք թողնել գիտության տարբեր ասպարեզներում:
 

Հրանուշ Հակոբյանն այցելեց Ավանի Մխիթարյան վարժարան