.jpg)
Սպասվում է արևային եղանակ
Այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ:
Առայժմ թույլ տեղումներ կպահպանվեն առանձին արևելյան և հարավային շրջաններում:
Այս գիշեր, պարզեցմամբ պահմանավորված, կտրուկ կցրտի Շիրակում և Լոռիում` մինչև -15:
Ընդհանուր առմամբ, օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը զգալի կնվազի` 3-4 աստիճանով, սակայն էլ ավելի էական նվազում է սպասվում հաջորդ` լույս 26-ի գիշերը:
Առանձին վայրերում կդիտվի մառախուղ և ցածր տեսանելիություն, քամի` մինչև 20մ/վրկ ուժգնությամբ, լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք, ճանապարհներին սպասվում է մերկասառույց, տեղացած առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն:
Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում այսօր կդիտվի փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ, ցածր տեսանելիություն, տեղ-տեղ քամի 15մ/վրկ:
Գիշերը -1-3, ցերեկը 0+2, երեկոյան 0-2: