Քաղաքացիական նախաձեռնությունը դժգոհ է քաղաքապետարանի պատասխանից
25/12/2012 18:07

Քաղաքացիական նախաձեռնությունը դժգոհ է քաղաքապետարանի պատասխանից

Երևանի քաղաքապետարանը պատասխանել է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության նշած 38 ապօրինի մեծ ու փոքր կառուցապատումների մասին հարցմանը:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ իր պատասխանում քաղաքապետարանը իրավական և քաղաքաշինական հիմնավորումներ չի բերել: Երևանի քաղաքապետարանի և գլխավոր ճարտարապետի կողմից պատասխանները նախաձեռնությունը համարել է անբավարար և դա խոսում է տիրող ցածր իրավական մշակույթի և Երևանի գլխավոր հատակագծի նկատմամբ առկա վերաբերմունքի մասին:

«Զարմանալի չէ, որ օրերս Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշում էր խորհրդային տոտալիտար ժամանակաշրջանում Երևանի հատակագծից թույլ տրված շեղումները, հավանաբար, արդարացնելու համար վերջին տարիներին և հիմա Երևանում կատարվող զանգվածային կառուցապատումներն ու շեղումները»,-ասված է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: 

Քաղաքացիական նախաձեռնությունը դժգոհ է քաղաքապետարանի պատասխանից