ՊՍԺ-ն հետաքրքրված է Աբիդալի ծառայություններով
25/12/2012 19:56

ՊՍԺ-ն հետաքրքրված է Աբիդալի ծառայություններով

Դեռևս ամիսներ առաջ հարցականի տակ էր «Բարսելոնի» պաշտպան Էրիկ Աբիդալի ապագան: Լյարդի փոխպատվաստման վիրահատությունից հետո նա կարող էր ավարտել մարզական կարիերան, սակայն կամքի ուժի տեր այդ մարզիկը ոչ միայն վերադարձել է կատալոնյան ակումբ, այլև սկսել է հետաքրքրել այնպիսի ակումբի, ինչպիսին ՊՍԺ-ն է:

«Ճիշտ է` ՊՍԺ-ն հետաքրքրված է իմ ծառայություններով։ Սակայն ընտանիքս իրեն հիանալի է զգում Բարսելոնում, ուստի ես ցանկանում եմ մնալ այստեղ։

Բարդ շրջան էր ինձ համար։ Հետզհետե վերադառնում եմ նախկին մարզավիճակիս։ Այժմ ամեն բան անցյալում է, և ես կարող եմ վերադառնալ մեծ ֆուտբոլ»,- նշել է Աբիդալը:

ՊՍԺ-ն հետաքրքրված է Աբիդալի ծառայություններով