Արագածում և Գորիսում ձյուն է տեղում
25/12/2012 19:49

Արագածում և Գորիսում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 25-ին` ժամը 17.30-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Արագածում և Գորիսում ձյուն է տեղում: Ապարանի, Արագածի, Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Արագածում և Գորիսում ձյուն է տեղում