Սահակաշվիլին նոր տարին կդիմավորի զինվորների հետ Աֆղանստանում
25/12/2012 18:15

Սահակաշվիլին նոր տարին կդիմավորի զինվորների հետ Աֆղանստանում

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 2013թ.-ը կդիմավորի Աֆղանստանում վրացի զինվորականների հետ, որոնք ծառայություն են անցնում ISAF-ի շրջանակներում:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Սահակաշվիլին Գիլմենդ կժամանի և անձամբ կշնորհավորի զինվորականներին ու նրանց հետ կանցկացնի Ամանորը:

Նշվում է, որ դա կլինի Սահակաշվիլիի Աֆղանստան կատարած 2-րդ այցելությունը`առաջին անգամ նա այնտեղ էր ժամանել 2012թ.-ի փետրվարի 20-ին:

 

Սահակաշվիլին նոր տարին կդիմավորի զինվորների հետ Աֆղանստանում