.jpg)
Սաուդյան Արաբիան կոչ է արել արաբական միապետություններին միավորվել
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը կոչ է արել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկրներին միավորվել մի դաշինքի մեջ:
«Կոմմերսանտի» փոխանցմամբ, Ալ Սաուդը նշել է, որ այդպիսի դաշինքին անցումը բարիքներ կբերի տարածաշրջանի ժողովուրդներին:
Նրա խոսքով, քայլեր են ձեռնարկվում 6 միապետությունների միջև միասնական պաշտպանական և անվտանգության համակարգեր ստեղծելու ուղղությամբ:
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մեջ է մտնում Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունը, Օմանը և Սաուդյան Արաբիան: