300-ից ավելի երեխաներ հյուընկալվել են Նախագահի նստավայրում
25/12/2012 20:02

300-ից ավելի երեխաներ հյուընկալվել են Նախագահի նստավայրում

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ հյուրընկալել են մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ երեխաների: Փոքրիկ հյուրերի համար կազմակերպվել են տոնական միջոցառումներ: 

Այսօր երեկոյան հանդիսավորությամբ վառվել են Նախագահի նստավայրի տոնածառի լույսերը, որից հետո նստավայրում հյուրընկալվել են Երևանի և մարզերի խնամքի ու պաշտպանության հաստատությունների` գիշերօթիկ դպրոցների, մանկատների բազմաթիվ սաներ և սիրիահայ երեխաները: Իսկ երեկ նախագահական նստավայրի փոքրիկ հյուրերն են եղել մայրաքաղաքի 161 դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 6-12 տարեկան 300-ից ավելի երեխաներ:

Առաջիկա օրերին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը հանրապետության նախագահի նստավայրում կհյուընկալեն նաև զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաներին, թոռնիկներին:

300-ից ավելի երեխաներ հյուընկալվել են Նախագահի նստավայրում