.jpg)
25/12/2012 17:15
Թուրքիան պատժիչ գործողություն է իրականացնելու քրդերի դեմ
Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը Իրաքի սահմանի մոտ է ուղարկել լրացուցիչ զորքեր, հատուկ ջոկատայիններ, զրահատեխնիկա:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, զորքը և զինտեխնիկան ուղևորվում է դեպի Շիրնակ նահանգ:
Տեղեկություններ կան, որ հնարավոր է թուրքական զորքերը պատժիչ գործողություններ իրականացնեն քրդերի նկատմամբ: