ՀԱԿ անդամ. Տեր-Պետրոսյանի որոշումից հիասթափվելու առիթ չկա
25/12/2012 17:51

ՀԱԿ անդամ. Տեր-Պետրոսյանի որոշումից հիասթափվելու առիթ չկա

Այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցից պարզ դարձավ, որ  ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրի: ՀՀ առաջին նախագահը  պատճառաբանել էր, թե մեծ է տարիքով և ճանապարհն ազատ է թողնում` երիատասարդ սերնդի համար:

Այսօր առավոտից ՀԱԿ երևելի դեմքերը չէին պատասխանում հեռախոսազանգերին և քիչ առաջ միայն ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը պատասխանեց հեռախոսազանգին: ՀԱԿ առաջնորդի որոշման մանրամասները փորձեցինք ճշտել Վ. Խաչատրյանից, ով, սակայն, իր պատասխաններում բավականին զուսպ էր:

ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ` հարց ու պատասխանի տեսքով:

-Պարոն Խաչատրյան, նորմա՞լ էր, որ ՀԱԿ առաջնորդը նման որոշում կայացրեց և չհիասթափեցրե՞ց այդ որոշմամբ ՀԱԿ համակիրներին:

-Դա պարզելու համար հարցրեք ՀԱԿ համակիրներին: Ես կարող եմ իմ կարծիքը հայտնել. բոլորս էլ սպասում էինք, որ նա իր թեկնածությունը կդնի, ինքը որոշել է և հարցազրույցի միջոցով ասել է այն, ինչ կա… Դա հիմք եմ ընդունում և հիասթափվելու առիթ չկա:

-Երկու օր առաջ ՀՀՇ համագումարում Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ և ոչինչ չասաց իր չառաջադրվելու մասին` կատակելով, թե 2 օրից կհայտարարի: Ի՞նչ է ՀԱԿ առաջնորդը 2 օր առաջ իր տարիքի մասին մոռացել էր:

-Հարցազրույցում միայն տարիքը չի նշված, այնտեղ ուրիշ հանգամանքներ էլ կան, որոնց մասին պետք է իրենից հարցնել:

-Հնարավո՞ր է` ՀԱԿ-ն աջակցի «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի թեկնածությունը:

-Չի բացառվում:

-Նման քննարկում եղե՞լ է:

-Ես չեմ մասնակցել նման քննարկումների:
 

ՀԱԿ անդամ. Տեր-Պետրոսյանի որոշումից հիասթափվելու առիթ չկա