Աշակերտների արձակուրդները կսկսվի դեկտեմբերի 29-ին
25/12/2012 19:32

Աշակերտների արձակուրդները կսկսվի դեկտեմբերի 29-ին

2012 թ դեկտեմբերի 29-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը:

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թվականների ուստարվա պլանի՝ 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ:

Առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ հունվարի 27-ը ներառյալ:

Այս մասին հաղորդում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվության բաժնից:

Աշակերտների արձակուրդները կսկսվի դեկտեմբերի 29-ին