.jpg)
27 զոհ` Ղազախստանում ավիավթարի հետևանքով
Ղազախստանի հարավում ավիավթարի հետևանքով զոհվել է 27 մարդ, որոնք գտնվել են երկրի սահմանապահ ծառայության «Ан-72» ինքնաթիռում: Այս մասին է հաղորդում «ИТАР-ТАСС» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, զոհվածների թվում են Սահմանապահ ծառայության տնօրեն, գնդապետ Թ. Ստամբեկովը և նրան ուղեկցող սպաների խումբը, ինչպես նաև տարածաշրջանային վարչության զինվորականներ, ովքեր Աստանա էին ժամանել սահմանապահ ծառայության ռազմական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չէ, և օդանավի աղետի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: