.jpg)
Սևան բաց թողնված 366 000 մանրաձուկը բնապահպանության մեծագույն բացթողումն է
Այսօր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսեց ոլորտի ձեռքբերումներից, որոնց շարքին նախարարը դասեց Արփի ազգային պարկի ձևավորումը:
Արամ Հարությունյանը կարևորեց նաև թունաքիմիկատների լայնածավալ ուսումնասիրությունների հետ կապված աշխատանքները, որոնք կբերեն թունաքիմիկատների կոնսերվացման և ոչնչացման:
Թռչկանի ջրվեժի անձնագրավորումը ևս, ըստ նրա, բնապահապնության ոլորտի ձեռքբերումներից է, որին հետևել 24 բնության հուշարձանների անձնագրավորումը:
Իսկ ոլորտի բացթողումներից, Արամ Հարությունյանը որպես խոշոր բացթողում մտաբերեց միայն «Սևան բաց թողնված 366 հազար մանրաձուկը»: