.jpg)
Տարին փակելու ենք ոչ բացասական բալանսով. Նախարարն ամփոփեց 2012-ը
Վերջին 10 տարիների ընթացքում Սևանա լիճը բարձրացել է 3.6 մետրով և 2012 թ-ի տվյալներով գտնվում է 1900.11 նիշի վրա: Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և հիշեցրեց, որ այս տարի Սևանից բաց է թողնվել 317 մլն խմ ջուր, սակայն վստահ է, որ «տարին փակելու ենք ոչ բացասական բալանսով»:
«Լճի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներից մաքրվել է 110 հա տարածք»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ 2012 թ.-ին Սևանա լիճ բաց է թողնվել 366.667 հազար հատ մանարձուկ, որից 200.000 հատ 3 և ավելի գրամ քաշ ունեցող ամառային իշխան և 166.677 հատ 5 և ավելի գրամ ունեցող գեղարքունի մանրաձուկ. «Ծրագրի իրականացման համար պետբյուջեից տրամադրվել է 59.9 մլն դրամ»:
Նախարարը նաև փոխանցեց, որ Սևան ազգային պարկում 2012 թ-ին հավաքագրվել է մոտ 190 մլն դրամ վարձավճար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 75 մլն դրամով: