Բակո Սահակյանը հանդիպել է արցախցի գործարարների հետ
26/12/2012 18:31

Բակո Սահակյանը հանդիպել է արցախցի գործարարների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպում է ունեցել հանրապետության գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակը:

Նախագահը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին, խնդիրներին ու հեռանկարներին:

Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաների գալիք Նոր տարին և հույս հայտնել, որ գործարարների ակտիվ մասնակցությամբ ու կառուցողական գործակցությամբ անպայման կարձանագրենք նոր հաջողություններ, որոնց վերջնական հասցեատերը Արցախի ժողովուրդն է:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Բակո Սահակյանը հանդիպել է արցախցի գործարարների հետ