.jpg)
26/12/2012 14:36
Նախագահի գրանցված թեկնածու դեռ չկա. ԿԸՀ-ն դիմումներ չի ստացել
Կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրման երկու օրերի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս որևէ հայտ չի ստացել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կտևի մինչև 2013թ.-ի հունվարի 4-ը: