Դ.Դումանյան. Մարզերում այժմ թափուր է բժիշկների 259 հաստիք
26/12/2012 11:30

Դ.Դումանյան. Մարզերում այժմ թափուր է բժիշկների 259 հաստիք

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ամփոփեց առողջապահության ոլորտի ցուցանիշները, նախարարն անդրադարձավ մարզային հիվանդանոցների շինարարությանը, նշեց, որ շարունակվում է մարզային հիվանդանոցների արդիականացումը, հաջորդ տարի կսկսվեն Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման և Կապանի ԲԿ-ի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքնները. կարդիականացվեն նաև Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնները:

«Մարզերում բժշկական նորագույն կենտրոնների կառուցումով առկա խնդիրները լիովին չեն լուծվում, պետք է լուծել նեղ մասնագետներով մարզային հիվանդանոցների ապահովվածության հարցը»,- ասաց Դ. Դումանյանը և հավելեց, որ մարզերը բժշկական կադրերի խնդիր կա, կադրերի բաշխվածությունը խիստ անհամաչափ է. մարզերում այժմ թափուր է բժիշկների 259 հաստիք:

Ըստ բանախոսի, առաջարկ է ներկայացվել ՀՀ կառավարություն` վերանայելու հաջորդ տարվա բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնություն` հօգուտ մարզերի: Մեխանիզմներ են մշակվում մարզերում նաև պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը մինչև տասը տոկոսով ավելացնելու համար:

«Տասը սիրիահայ բժիշկներ են ներառվել համակարգում»,- տեղեկացրեց առողջապահության նախարարը:

Նա նաև խոսեց «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման մասին, ընդգծելով, որ այն կատարելագործում է դեղերի գնման մեխանիզմը, կնպաստի ոլորտում առողջ մրցակցությանը և որակյալ դեղերի շրջանառությանը:

 

Դ.Դումանյան. Մարզերում այժմ թափուր է բժիշկների 259 հաստիք