.jpg)
Լևոն Տեր-Պետրոսյանը սթափ գնահատեց իրավիճակը
ՀՀ առաջին նախագահի չառաջադրվելու մասին որոշումը հմուտ քաղաքական գործչի սթափ գնահատական է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Լ.Ալավերդյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ էր կանխատեսել, քանի որ ըստ նրա, վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջին նախագահը առաջադրվելու դեպքում ավելի քիչ ձայն կստանար, քան նախորդ նախագահական ընտրություններում:
Միակ պատճառը, ըստ Ալավերդյանի, հենց սա է, և ոչ պատճառաբանությունը, թե այս քայլով ճանապարհ է տալիս նոր, երիտասարդ ուժերին:
Անդրադառնալով ընտրական գործընթացներին՝ Լ.Ալավերդյանն ասաց, որ խախտումները ոչ թե բուն ընտրությունների ժամանակ են լինում, այլ դրանից առաջ՝ նախընտրական շրջանում:
Լ.Ալավերդյանը նաև ասաց. «Հույս ունեմ, որ 2013-ին կլինեն վերջին կանխորոշված չընտրությունները: Հույս ունեմ, որ 1995 թ. բացված փակագիծը 2013-ին կփակվի»: