.jpg)
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Այսօր հանրապետության ողջ տարածքում եղանակը կպայմանավորվի անտիցիկլոնի ազդեցությամբ: Առավոտյան առանձին արևելյան և հարավային շրջաններում դեռ հնարավոր են տեղումներ:
Այլ շրջաններում կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի ևս 5-7 աստիճանով:
Առանձին վայրերում կդիտվի մառախուղ և ցածր տեսանելիություն, քամի` մինչև 23մ/վրկ ուժգնությամբ, լեռներում և լեռնանցքներում հնարավոր է սաստիկ բուք, ճանապարհներին սպասվում է մերկասառույց, առանձին վայրերում` դժվարանցանելիություն:
Meteo-tv.am կայքից տեղեկանում ենք, որ Երևանում կդիտվի մեծ մասամբ պարզ, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է ցածր տեսանելիություն, տեղ-տեղ քամի 12-15մ/վրկ: