.jpg)
Հրազդան գետում ձկների սատկելու պատճառը թունավորումն է
Հրազդան գետում ձկների սատկելու պատճառը թունավորումն է: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Հրազդան գետում՝ «Գեղամա» ռեստորանի հարակից տարածքում սատկած ձկներ են հայտնաբերվել:
Տեսչության աշխատակիցները դեպքի վայրում արձանագրել են իրավիճակը: Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները գետի տարբեր հատվածներից` «Գեղամա» և «Գետափ» ռեստորանների շրջակայքից ջրի նմուշառումներ են վերցրել՝ փորձաքննության ենթարկելու նպատակով:
Միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև՝ ձկների ու ջրի նմուշառումների փորձագիտական եզրակացությունները կտրամադրվեն իրավապահ մարմիններին:
Նախորդող հրապարակումները՝ Սատկած ձկներ են գտել Հրազդան գետում