.jpg)
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներն բաց են
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ այսօր ժամը 17.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։
Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ- Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: