.jpg)
26/12/2012 17:17
Օդեսայի շրջանի հնագույն եկեղեցին վերադարձվել է հայերին
Օդեսայի շրջանային խորհուրդը որոշում է կայացրել Բելգորոդ-Դնեստրովսկիում գտնվող Սուրբ Աստվածամոր եկեղեցին վերադարձնել տեղի հայ համայնքին:
dumskayan.net-ի փոխանցմամբ՝ շենքը կառուցվել է 15-րդ դարում:
Շրջանային խորհրդի ղեկավար Նիկոլայ Պունդուկի խոսքով՝ տեղի հայ համայնքը այնքան հարուստ է, որ ոչ միայն կվերականգնի եկեղեցին, այլ նաև կկառուցի նոր եկեղեցիներ: