Հայրիկյան. Մեծ շանսեր ունեմ պարկեշտ քաղաքական դաշտում
26/12/2012 17:09

Հայրիկյան. Մեծ շանսեր ունեմ պարկեշտ քաղաքական դաշտում

Այսօրվանից Պարույր Հայրիկյանը պաշտոնապես ՀՀ նախագահական ընտրությունների թեկնածու է: Ժամեր առաջ նա Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հայրիկյանն իր շանսերը գնահատեց բավականին բարձր.

«Մի շարք քաղաքական գործիչներ այս անգամ պարկեշտություն դրսևորեցին և չառաջադրվեցին: Չեմ բացառում, որ նրանց չառաջադրվելուն նպաստեց նաև իմ առաջադրումը»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել ևս մեկ թեկնածու` էպոսագետ Վարդան Սեդրակյանը: 

Հայրիկյան. Մեծ շանսեր ունեմ պարկեշտ քաղաքական դաշտում