.jpg)
26/12/2012 14:55
Նոր Նորքում նոր ոստիկանապետ է նշանակվել
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ` դեկտեմբերի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Սամվել Խմելյանը: Վերջինս մինչ այդ եղել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Նշենք, որ Նոր Նորքի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր Արթուր Մեհրաբյանը, ով տեղափոխվել է կադրերի ռեզերվ: