RBC. Սանտա Կլաուսներին ձերբակալել են
26/12/2012 18:09

RBC. Սանտա Կլաուսներին ձերբակալել են

ԱՄՆ-ում ոստիկանները զբոսաշրջիկների աչքի առաջ ձերբակալել են մի քանի Սանտա Կլաուսների և նրանց օգնականներին: Այս մասին տեղեկացնում է «RBC» պարբերականը:

Տեխաս նահանգում ոստիկանությունը զբոսաշրջիկների աչքի առաջ ձերբակալել է Սանտա Կլաուսին այն բանի համար, որ վերջինս կավիճով ցանկացել է հատակին գրել շնորհավորական ուղերձ:

Սանտային ձեռնաշղթաներ են հագցրել, ընթացքում հայտնվել է տոնական էլֆը և շարունակել է իր «ղեկավարի» գործը` գրելով «Ազատություն Սանտային»: Նույն պահին ձերբակալել են նաև էլֆին:

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում ոստիկանությունը ձերբակալել է հարբած Սանտային: Իսկ Ավստրալիայում կոտրել է խանութի սեյֆը և իր կարմիր պարկի մեջ լցրել բոլոր թանկարժեք իրերը: 

RBC. Սանտա Կլաուսներին ձերբակալել են