.jpg)
26/12/2012 18:20
Իսպանիայում առգրավվել են 11 տոննա հաշիշ
Իսպանիայի ազգային ոստիկանությունն այսօր ձերբակալել է 35 մարդու և առգրավվել 11 տոննա հաշիշ:
rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ վնասազերծվել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը թմրանյութեր էր ներկրում Իսպանիա, այնուհետև վաճառում դրանք Ֆրանսիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում և Հոլանդիայում:
Խուզարկության ընթացքում առգրավվել է նաև 150.000 եվրո և 14 տրանսպորտային միջոց: