.jpg)
Ս. Սաֆարյան. Տեր-Պետրոսյանի չառաջադրումն ուներ 2 պատճառ
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը չի հավատում, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը տարիքի պատճառով չի առաջադրվել: Այս մասին ասաց անձամբ Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ասել, որ որոշումս կհրապարակեմ երկու օրից և երկու օր անց ասել, որ ես 68 տարեկան եմ և չեմ առաջադրվում, նշանակում է` ես 2 օրում իմացա, որ 68 տարեկան եմ»,- ասաց նախկին պատգամավորը` հավելելով, որ Տեր-Պետրոսյանի համար դա լուրջ փաստարկ չէ:
ՀԱԿ առաջնորդի չառաջադրվելու համար, ըստ Ս. Սաֆարյանի, երկու պատճառ կար. առաջին` տապալվեց ԲՀԿ-ին արմատական ընդդիմություն դարձնելու ՀԱԿ-ի ռազմավարությունը և երկրորդ՝ և՛ ներսից, և՛ դրսից ՀԱԿ-ի դիրքերը զգալիորեն թուլացել են:
«Նման վիճակում որևէ լուրջ քաղաքական գործիչ չէր առաջադրվի: Տեր-Պետրոսյանը հաստատ կցանկանար հիշվել ոչ թե որպես չնչին տոկոսներ հավաքած քաղաքական գործիչ, այլ որպես մեծ աղմուկով քաղաքական դաշտ վերադարձած»,- եզրափակեց իր խոսքը` Ս. Սաֆարյանը: