.jpg)
Իրան. Սիրիական հակամարտության միակ լուծումը ժողովրդավար ընտրություններն են
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Ռամին Մեհմանպարաստը հայատարարել է, որ Սիրիայում հակամարտությունը կարգավորելու միակ տարբերակը ժողովրդավար ընտրություններ են: Այս մասին հայտնում է Russia Alyoum-ը:
Թուրքիա կատարած այցի ժամանակ Մեհմանպարաստը սիրիական հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել համագործակցել՝ ազգային երկխոսություն սկսելու և երկրում ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, քանի որ միայն այդ կերպ կողմերը կհանսեն ճգնաժամի լուծմանը՝ ընդգծելով, որ բոլորը պետք է հարգեն ընտրության վերջնական արդյունքները: