Սիրիայում ռմբակոծության զոհ է դարձել 20 խաղաղ բնակիչ
26/12/2012 17:35

Սիրիայում ռմբակոծության զոհ է դարձել 20 խաղաղ բնակիչ

Սիրիայի հյուսիսում ռմբակոծության հետևանքով զոհվել է 20 խաղաղ բնակիչ:

utro.ru-ի փոխանցմամբ՝ ռմբակոծության է ենթարկվել Ռակկա շրջանի Ալ-Կատանիա գյուղը:

Իրավապաշտպան Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության օբսերվատորիա կազմակերպությունը  տեսանյութ է տեղադրել, որտեղ պատկերված են զոհերի դիակները:

Նշվում է, որ միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Սիրիայում ռմբակոծության զոհ է դարձել 20 խաղաղ բնակիչ