Արմավիրի երկու վթարային շենքերի բնակիչները նոր բնակարաններ կստանան
26/12/2012 13:39

Արմավիրի երկու վթարային շենքերի բնակիչները նոր բնակարաններ կստանան

Արմավիր քաղաքի Շահումյան 11 և 13 վթարային շենքերի բնակիչները նոր տարին նոր բնակարաններում կսկսեն: Այս նպատակով վերակառուցվել ու բնակելի շենքի է համապատասխանեցվել Արմավիրի պահածոների գործարանի նախկին վարչական շենքը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիր և ծանոթացել վերակառուցման աշխատանքներին, որոնց համար պետբյուջեից հատկացվել էր 244 մլն 170 հազար դրամ:

Նախագծով շենքն ունի 44 բնակարան, որից 14-ը՝ մեկ սենյականոց է, 25-ը՝ 2 և 5-ը՝ 3 սենյականոց բնակարան: Նախատեսվում է բնակիչներին հատկացնել վթարային շենքերում իրենց զբաղեցրած բնակմակերեսին համապատասխան բնակարաններ:

Հիշեցնենք, որ շենքի վերակառուցման շինարարությունը սկսվել է 2012 թ. հուլիսի 17-ին: Ներկայում վերակառուցված շենքը պատրաստ է շահագործման: 

Արմավիրի երկու վթարային շենքերի բնակիչները նոր բնակարաններ կստանան