.jpg)
Ամերիկայի մի շարք նահանգներում Սուրբ ծննդին 15 պտտահողմ է մոլեգնել
Ամերիկայի մի շարք նահանգներում Սուրբ ծննդին 15 պտտահողմ է մոլեգնել. տոնական երեկոն հազարավոր ամերիկացիներ առանց էլեկտրականության են դիմավորել: Այս մասին տեղեկացնում է ABC լրատվական գործակալությունը:
Ալաբամայի Մոբիլ քաղաքում մինչ այժմ առանց էլեկտրականության է մնում 19 հազար մարդ: Վնասվել են շատ շենքեր, այդ թվում՝ եկեղեցիներ և մեկ դպրոց:
Ուժեղ քամու պատճառով հետաձգվել է ներքին 180 չվերթ:
«Foxnews» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պտտահողմի պատճառով 3 մարդ զոհվել է, վնասվածք ստացածների թիվը դեռ պարզ չէ: