.jpg)
Ալիևը ներման հրամանագիր է ստորագրել
Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը դեկտեմբերի 26-ին 87 անձի ներման վերաբերյալ հրամանագիր է տորագրել: Նրանցից 79-ը ազատ են արձակվել կալանքի միջոցով պատիժ կրելուց, 4-ը ուղղիչ աշխատանքներից և 4-ը տուգանքներ վճարելուց հետո: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ներում ստացածների թվում են նաև «խղճի բանտարկյալ» և իրավապաշտպան Վիդադի Իսկանդիրլին և ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության ակտիվիստ Շախին Հասանլին: Բացի այդ, ներում է շնորհվել նաև ԵԱՀԿ համազեկուցող Քրիստոֆեր Շտարսերի` տեղի իրավապաշտպաններից կազմված քաղբանտարկյալների ցուցակից ևս 12 հոգու: