.jpg)
ՀԱԿ-ն ընտրություններին չի մասնակցում և որևէ թեկնածուի չի սատարում
Հայ ազգային կոնգրեսը վերջնականապես հայտարարեց գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին:
Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ նշված է.
«Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները և արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ հետևողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որևէ հնարավորության ոչնչացմամբ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայ Ազգային Կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարել էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նախորդող հրապարակում՝ Լ.Տեր-Պետրոսյան. Չեմ առաջադրվելու. ասպարեզ պետք է իջնեն ավելի երիտասարդները