.jpg)
Նախագահական ընտրություններում առաջադրվում է նաև Արման Մելիքյանը
Առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի ԼՂՀ նախկին ԱԳ նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը: Այս մասին հայտնում են նրա գրասենյակից:
«Վերլուծելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հաշվի առնելով Հայաստանի առջև կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերները` որոշում եմ կայացրել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու»,- ասված է Արման Մելիքյանի տարածած հաղորդագրության մեջ: