.jpg)
Ա.Աշոտյան. Սկսվել է ՀԱԿ-ի ամբողջական վերացումը` TOTAL LIQUIDATION
Քիչ առաջ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է ՀԱԿ-ի` ընտրություններին թեկնածու չառաջադրելուն.
«SALE-երը ավարտվել են: TOTAL LIQUIDATION:
Օրեր առաջ, երբ ծանոթացա, թե ինչպես է Լևոն Զուրաբյանը առևտուր անում Վ. Օսկանյանի հետ մարտի 1-ի և այլ հարցերի շուրջ, գրել էի, որ ՀԱԿ-ում SALE-եր են:
Քիչ առաջ ընթերցելով ՀԱԿ-հայտարարությունը գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ, փաստում եմ, որ SALE-երը ավարտվել են:
Սկսվել է ՀԱԿ-ի ամբողջական վերացումը` TOTAL LIQUIDATION:
Ընդդիմադիր դաշտում սպասենք նոր քաղաքական բրենդերի ի հայտ գալուն»,-ասված է գրառման մեջ: