ՄԻՊ. Դատապարտյալը քրեակատորաղական հիմնարկի բժշկին չի վստահում
27/12/2012 18:39

ՄԻՊ. Դատապարտյալը քրեակատորաղական հիմնարկի բժշկին չի վստահում

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել այսօր «Նուբարաշեն» աչքերը կարած ու թևերը վնասած ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի վերաբերյալ.  

«Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել են դատապարտյալի հետ։ 

Արտակ Հակոբյանի հետ առանձնազրույցի ընթացքում դատապարտյալը հայտնել է, որ նա կալանավայրի պայմաններից ամենևին էլ չի դժգոհում և նրա վրա ոչ մի ճնշում չի գործադրվում, բացի այդ նա հայտնել է, որ սեպտեմբերի 10-ից գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժմասում։ Միակ խնդիրը, որի պատճառով դատապարտյալը ինքնախեղման էր դիմել, այն է, որ նրան զննի որևէ այլ բժիշկ, քանի որ քրեակատարողական հիմնարկի բժշկին չի վստահում։

 Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը արագ արձագանքման բաժնի աշխատակիցներին վստահեցրել է, որ Արտակ Հակոբյանին շուտափույթ կերպով կապահովեն անկախ սրտաբանի այցելություն։ Նշենք, որ դատապարտյալը սրտի հետ կապված խնդիրներ ունի»,-ասված է գրառման մեջ։ 

ՄԻՊ. Դատապարտյալը քրեակատորաղական հիմնարկի բժշկին չի վստահում