.jpg)
Կամպանյարոն կտեղափոխվի «Ինտեր»
Ինչպես տեղեկացնում է «Corriere dello Sport»-ը, 2013/2014 թթ. մրցաշրջնում «Նապոլիի» պաշտպան Հուգո Կամպանյարոն կտեղափոխվի «Ինտեր»: Այս մասին հայտնում է նաև ֆուտբոլիստի գործակալը:
«Հաջորդ մրցաշրջանում Կամպանյարոն հանդես կգա «Ինտերում», որի հետ կկնքվի 3 տարվա պայմանագիր՝ մինչ 2016 թ.-ը»,- հայտարարել է գործակալը:
Հավելենք, որ նույն աղբյուրի տեղեկացմամբ, Կամպանյարոն «Ինտեր» կտեղափոխվի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: