Ոստիկանության օպերատիվ շտաբը քննարկել է նախագահական ընտրությունների հարցը
27/12/2012 14:06

Ոստիկանության օպերատիվ շտաբը քննարկել է նախագահական ընտրությունների հարցը

ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հերթական աշխատանքային խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Անդրադառնալով բնակչության ռեգիստրում անճշտությունների վերացման, ընտրացուցակներում թյուրիմացությունները բացառելու խնդրին` Հունան Պողոսյանը կարևորվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայությունների աշխատանքն ու մեծ պատասխանատվությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանական վերակարգերի ծառայության խնդիրները:

Ընդգծվել է նախընտրական շրջանում և ընտրությունների ընթացքում հասարակական կազմակերպությունների, առաջադրված թեկնածուների, նրանց նախընտրական շտաբների և զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության անհրաժեշտությունը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ,  Հունան Պողոսյանն անդրադարձել է օրակարգային մի շարք այլ հարցերի ևս, տրվել են կոնկրետ հանձնարարականներ: 

Ոստիկանության օպերատիվ շտաբը քննարկել է նախագահական ընտրությունների հարցը