.jpg)
Վարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն
2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով դատարան դիմելու քաղաքացիների իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով ընտրական վեճերով հայցադիմում ներկայացնելու և դրանց ընթացք տալու համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետները օրացույցային օրերով հաշվարկելու պահանջը` ոչ աշխատանքային օրերի և ժամերի համար ՀՀ վարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:
Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: