ԱԳՆ շենքի վաճառքը կկայանա
27/12/2012 10:18

ԱԳՆ շենքի վաճառքը կկայանա

Aysor.am-ի տեղեկություններով՝ ԱԳՆ շենքի վաճառքը  ուժի մեջ է. կառավարությունը, այնուամենայնիվ, չեղյալ չի հայտարարել գործարքը:

Շենքը վաճառվելու է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը:

ՀՀ կառավարությունը կրկնակի աճուրդ է հայտարարել այլ կազմակերպություններին ևս հնարավորություն տալու համար:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը աճուրդի է հանում ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը՝ 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով։ Այդ մասին որոշման նախագիծը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
 

 

ԱԳՆ շենքի վաճառքը կկայանա