.jpg)
Գագիկ Ջհանգիրյան-Aysor.am. Սիրալիր զրույց ոչ մի բանի մասին
Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի մամլո գրասենյակը հաղորդագրություն տարածեց, ըստ որի, իրենց կառույցը «անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը»:
Որոշման վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.
-Բարև Ձեզ, պարոն Ջհանգիրյան, Ձեզ Մարիամն է զանգահարում Aysor.am լրատվական կայքից ….(խոսքս դեռ չավարտած)
-Մարիամ ջան, հարցազրույց տալու որևէ ցանկություն չունեմ, ազիզ ջան… Նոր տարի ա … Ձեր էկող Նոր տարին շնորհավոր լինի… ես էլ շնորհակալ եմ առաջարկի համար, լավ էղեք…
Կախեց լսափողը: