Գազի փոխհատուցում` 126 մլն դրամի չափով
27/12/2012 16:52

Գազի փոխհատուցում` 126 մլն դրամի չափով

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց առաջարկ՝ համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման շնորհիվ առաջացող շահույթի հաշվին  ավելի քան 126 մլն դրամ վճարելու մասին: Գումարը կծառայի որպես 2012 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին անապահով ընտանիքների սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում։

Գործադիրը հավանություն տվեց առաջարկին:

Գազի փոխհատուցում` 126 մլն դրամի չափով