.jpg)
Դատապարտյալը կարել է կոպերը. ԱՆ-ն ճշտում է պատճառները
Այսօր առավոտյան լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություններ, որ դատապարտյալ Արտակ Հակոբյանը կարել է կոպերը:
Հակոբյանը գտնվում էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունների լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հաստատեց տեղեկատվությունը, նշելով, որ Հակոբյանն այժմ զննություն է անցնում:
Նշենք, որ նախկինում Արտակ Հակոբյանը պահվում էր «Գորիսի» քրեակատարողական հիմնարկում: Դատապարտյալն իր արարքը դեռևս չի պարզաբանել: