.jpg)
Բագրատյանի արձագանքը. Ես չեմ մասնակցել այդ հայտարարությանը, իրենց գործն է
«Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը հրաժարվում է մեկնաբանել ՀԱԿ-ի հայտարարությունը, որ նախագահական ընտրություններում կոնգրեսը որևէ թեկնածուի չի սատարելու:
«Ես չեմ մասնակցել այդ հայտարարությանը, իրենց գործն է»,- Lragir.am-ի հարցին ի պատասխան ասաց Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում Հրանտ Բագրատյանն առաջադրվել է: Նրա ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը ՀԱԿ-ի կազմում է, սակայն բոլորովին վերջերս Բագրատյանը հայտարարեց, որ Կոնգրեսի քաղխորհրդի հետ ակտիվ համագործակցությունը ժամանակավորապես դադարեցնում է: