ՏԵՂԵԿԱՆՔ. Լիբանանի կառավարման համակարգի հիմքում ընկած է կոնֆեսիոնալիզմը
27/12/2012 19:45

ՏԵՂԵԿԱՆՔ. Լիբանանի կառավարման համակարգի հիմքում ընկած է կոնֆեսիոնալիզմը

Լիբանանը 1926 թ.-ին ընդունած սահմանադրության համաձայնч համարվում է խորհրդարանական հանրապետության, սակայն փաստացի այն կիսանախագահական հանրապետություն է:

1943 թ.-ին ընդունված Ազգային պակտի համաձայն` Լիբանանում բարձրագույն պետական պաշտոնները բաժանվում են կրոնական պատկանելիությունից ելնելով`կոնֆեսիոնալիզմ:

Երկրի նախագահ կարող է լինել միայն քրիստոնյա-մարոնիտը, վարչապետ`սունի մահմեդականը, իսկ խորհրդարանի խոսնակը` շիա մահմեդականը:

Կոնֆեսիոնալ համակարգը հաստատվել է այն ժամանակ, երբ քրիստոնյաները երկրում մեծամասնություն էին կազմում:
Լիբանանի խորհրդարանը բաղկացած է 128 պատգամավորից, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով`համընդհանուր ընտրությունների միջոցով:

Ազգային փոքրամասնությունները պատրադիր պետք է ներկայացված լինեն խորհրդարանում:

Լիբանանի նախագահը ընտրվում է 6 տարի ժամկետով և ըստ սահմանադրության` նա իրականացնում է գործադիր իշխանությունը` նախարարների միջոցով:

Նախագահը նշանակում և ազատում է կառավարության անդամներին, որոնցից և ընտրում է երկրի վարչապետին:

Նախագահը ընդունում է երկրի ներքին և արտաքին քաղաքական ամենակարևոր որոշումները:

Լիբանանի սահմանադրության համաձայն, կառավարությունը տիրապետում է զգալի լիազորությունների, սակայն իրականացնում է իր լիազորությունները միայն նախագահի համաձայնությամբ:

Կառավարության նիստերը, հատկապես երկրի համար մեծ կարևորություն ներկայացնող հարցերի քննարկման ժամանակ,  նախագահում է հենց երկրի նախագահը:

Կառավարությունը պատասխանատու է երկրի խորհրդարանի առջև և վերջինիս կողմից անվստահության քվե ստանալով պարտավոր է ինքնալուծարվել:

Հետաքրքրական է, որ Լիբանանի խորհրդարանի շենքը նախագծվել է ճարտարապետ Մարտիրոս Ալթունյանի կողմից 1933թ.-ին:
Այս պահին Լիբանանի խորհրդարանում ներկայացված են հայերը, շիա և սունի մահմեդականները, ալևիները, դրուզները, կաթոլիկները: 

ՏԵՂԵԿԱՆՔ. Լիբանանի կառավարման համակարգի հիմքում ընկած է կոնֆեսիոնալիզմը