Լիպին հերքել է «Ռեալը» գլխավորելու մասին լուրերը
27/12/2012 20:07

Լիպին հերքել է «Ռեալը» գլխավորելու մասին լուրերը

«Գուանչժոուի» գլխավոր մարզիչ, իտալացի մասնագետ Մարչելո Լիպին մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որ Մադրիդի «Ռեալի» նախկին մարզական տնօրեն Զինեդին Զիդանը խորհուրդ է տվել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին թիմից հեռացնել Մոուրինյոյին և նրա պաշտոնում նշանակել Լիպիին:

«Ես երբևէ նման առաջարկ չեմ ստացել: Չգիտեմ, թե ինչ են քննարկել Զինեդին Զիդանը և Ֆլորենտինո Պերեսը, քանի որ այդ մասին տեղեկացել եմ ամսագրերից, սակայն ներկայիս ակումբի հետ կնքած իմ պայմանագրի ժամկետը կավարտվի միայն 2 տարի անց: Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Եթե «Ռեալի» ներկայացուցիչներն ինձ հետ կապ հաստատեին, ապա անպայման կնշեի, որ ես գործող պայմանագիր ունեմ»,- նշել է Լիպին: 

Լիպին հերքել է «Ռեալը» գլխավորելու մասին լուրերը