.jpg)
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Այսօր եղանակը հանրապետությունում կպայմանավորվի անտիցիկլոնի ազդեցությամբ:
Հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ` արևային եղանակ:
Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Առանձին վայրերում կդիտվի մառախուղ և ցածր տեսանելիություն, քամի` մինչև 23մ/վրկ ուժգնությամբ, լեռներում և լեռնանցքներում հնարավոր է սաստիկ բուք, ճանապարհներին սպասվում է մերկասառույց, տեղ-տեղ դժվարանցանելիություն:
Ըստ Meteo-tv.am կայքի, Երևանում կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ, ցածր տեսանելիություն, տեղ-տեղ քամի 12-15մ/վրկ: