Նախագահի թեկնածուն 8 մլն դրամ գրավից վճարել է միայն 1000-ը
27/12/2012 19:51

Նախագահի թեկնածուն 8 մլն դրամ գրավից վճարել է միայն 1000-ը

Ֆիզիկոս, նախագահի թեկնածու Մհեր Հայրապետյանը ընտրական 8 միլիոն դրամ գրավը դեռ չի վճարել ու կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել միայն առաջադրման փաստաթղթերը՝ առանց գրավի անդորրագրի: Նա առայժմ 1000 դրամ կանխավճար է թողել Կենտրոնական բանկի հաշվեհամարում, ու վճարված 1000 դրամի անդորրագիրը կցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերին:

Aravot.am-ի հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հաստատել է այս տեղեկությունը. «Ինքը Կենտրոնական բանկի բացված հաշվեհամարում 1000 դրամ է վճարել և համապատասխան փաստաթուղթ էր մեզ ներկայացրել: Բացատրություն էլ չի տվել՝ ինչու է այդպես արել: Ասացի, որ 8 միլիոն դրամ է գրավը, ու դուք համարվում եք առաջադրված, բայց կիսատ փաստաթղթերով, ես բացատրություն չեմ պահանջել, ինքն էլ չի ասել՝ կմուծեմ, չեմ մուծի»: Պարոն Սմբատյանը նաև ասել է, որ Հայրապետյանն ու այլ թեկնածուները դեռ ժամանակ ունեն լրացնել թերի փաստաթղթերը:

Այս պահի դրությամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով դեռ նախագահի 4 թեկնածու է առաջադրման փաստաթղթեր ներկայացրել: Բացի ֆիզիկոսի փաստաթղթերից, էպոսագետ Վարդան Սեդրակյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի և գործող Նախագահ Սերժ Սարգսյանի փաստաթղթերում թերություն չի արձանագրվել 

Նախագահի թեկնածուն 8 մլն դրամ գրավից վճարել է միայն 1000-ը