Դատապարտյալին այցելած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է կանաչ խոտով զանգված
27/12/2012 20:12

Դատապարտյալին այցելած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է կանաչ խոտով զանգված

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկին այցելած քաղաքացուհի Ն. Հ.-ի հանձնունքի ստուգմամբ ծխախոտի տուփից հայտնաբերել և առգրավել են 4.8 գրամ քաշով 6 գլանակ` թութունի հետ խառնած յուրահատուկ հոտով կանաչ զանգված:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ` կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
 

Դատապարտյալին այցելած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է կանաչ խոտով զանգված