.jpg)
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է
Շատերն արդեն սկսել են պատրաստել իրենց տոնական սեղանները: Մեզանից յուրաքանչյուրը փորձում է տոնական սեղանին մատուցել բոլորից տարբերվող ու հետաքրքիր ուտեստ: Մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարությունը մի քանի խորհուրդ է ունի տոնական ուտեստներ պատրաստողներին ու հատկապես` դրանք ճաշակողներին: Այսպես, սննդամթերք գնելիս պետք է ուշադրություն դարձնել պահպանման պայմնաններին ու ժամկետին:
Տոնական աղցանները պետք է պատրաստել քիչ քանակով, իսկ մայոնեզով ու թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:
Ցանկալի է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակույունը պետք է եռացնել կաթսայի մեջ 20- 25 րոպեների ընթացքում: Առողջապահության նախարարությունը նաև խորհուրդ է տալիս խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ:
Առողջ տոներ ենք մաղթում բոլորին: